ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԻՆԳԵՐՈՐՐՈԴ ՓՈՒԼՈՒՄ
ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման 5-րդ փուլն ընդգրկում է 01.07.2018-30.09.2018թթ.: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել և ավարտին է հասցվել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման պլանով սահմանված գործողությունների հիմնական մասը:
Մասնավորապես, ամբողջությամբ մատակարարվել են կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի լաբորատոր սարքավորումները: Լաբորատոր սարքավորումները փորձարկվել են և ենթակա են շահագործման:
Կնքվել է պայմանագիր՝ Կրիմինալիստիկական լոկալ և <<Իրավագիտություն>> մասնագիտության մասնագիտական գրականության մատակարարման մասին: Սահմանված ժամկետում իրականացվել է անհրաժեշտ գրականության մատակարարումը:
Իրավաբանական կլինիկայի և դատական նիստերի դահլիճի զինման նպատակով կնքվել է պայմանագիր՝ համակարգչային սարքավորումների մատակարարման նպատակով: Սահմանված ժամկետում մատակարարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ ապրանքատեսակը, թվով՝ 480 հատ գրականություն:
Իրականացվել է համալսարանի Իրավաբանական կլինիկայի և դատական նիստերի դահլիճի զինման նպատակով էլեկտրոնային տեխնիկայի ձեռքբերման մրցույթներ: Մրցույթի արդյունքում էլեկտրոնային տեխնիկայի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման նպատակով կնքվել է պայմանագիր, որին համապատասխան իրականացվել է համապատասխան ապրանքների մատակարարումը: Առաջին խմբաքանակի ձեռքբերման նպատակով իրականացվել է կրկնակի գնանշում:
Համալսարանում Իրավաբանական կլինիկան արդեն իրականություն է: Հրավիրված անհատ խորհրդատուի կողմից մշակվել է համապատասխան փաստաթղթային հենք: Մինչ այդ իրականացվել է Իրավաբանական կլինիկայի կահավորման աշխատանքները: Գործունեության ամբողջական ապահովման նպատակով հավաքագրվել են ուսումնառողները և դասախոսները:
Համալսարանի <<Իրավագիտություն>> մասնագիտության բուկլետը մշակվել և տպագրվել է:
28.09.2018
Ռ. Այդինյան