Համալսարանն իր գործունեության ողջ ընթացքում հետամուտ է պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների, ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց խրախուսմանը նպաստող մեխանիզմների մշակմանն ու կիրարկմանը:
Յուրաքանչյուր ուսումնական տարի համալսարանում կազմակերպվում և անցկացվում են գիտաժողովներ (սեկցիոն և պլենար նիստեր), որոնց մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտներն ու հայցորդները: Ամենամյա գիտաժողովի նյութերը տպագրվում են: Արդեն տպագրվել է յոթ ժողովածու`
Ժողովածուները համապատասխանում են ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին և հնարավորություն են ընձեռում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմին, այնպես էլ ասպիրանտներին ու հայցորդներին բուհական հանրույթին ներկայացնելու իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:
Գիտական հոդվածների 8-րդ ժողովածու
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Հոդվածների 8-րդ ժողովածու(.pdf)
«ԳԼԱՁՈՐ»-30
Հոդվածների 9-րդ հոբելյանական
ժողովածու
9-րդ հոբելյանական ժողովածուն նվիրված է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման
30-ամյակին: Ժողովածուում տեղ են գտել Երևանի «Գլաձոր» համալսարանի, Հայաստանի Հանրապետության
բուհերի և ոչ բուհական ոլորտի մասնագետների, Ռուսաստանի Դաշնության, նույնիսկ Մարոկկո
պետության դասախոսների հոդվածները:
Հոդվածներում
քննարկվում են իրավագիտությանը, տնտեսագիտությանը, փիլիսոփայությանը, հայ գրականությանը, հայոց պատմությանը, օտար լեզուներին,
կրթության մեթոդաբանությանը և այլնին վերաբերող տարաբնույթ հարցեր, որոնք, անշուշտ,
հետաքրքրություն են ներկայացնում բարձրացված հիմնախնդիրների, առաջադրված լուծումների
տեսանկյունից: Հոդվածների զգալի մասն ունեն թեմատիկ ուղղվածություն և վերաբերում են
«Գլաձոր» համալսարանի ընդհանուր գիտական թեմային՝ «Արդի աշխարհի մարտահրավերները և
սոցիալ-հումանիտար գիտությունների հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»:
Ժողովածուն
համապատասխանում է ԲՈՀ-ի պահանջներին:
Թվային տարբերակը՝ ստորև:
Հոդվածների 9-րդ հոբելյանական ժողովածու(.pdf)
ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
(զարգացումներ, մարտահրավերներ, այլընտրանքներ)
Հոդվածների 10-րդ ժողովածու
Ժողովածուն նվիրված է աշխարհում ձևավորվածնոր իրողությունների,
դրանց զարգացման հեռանկարների, մարտահրավերների ուսումնասիրությանը, Հայաստանի վրա
դրանց ունեցած ուղղակի և անուղղակի ազդեցության իրավագիտական, քաղաքագիտական, տնտեսագիտական,
պատմաաշխարհագրական, միջազգային հարաբերությունների, հայագիտական, փիլիսոփայական կողմերի
բացահայտմանը, հնարավոր վտանգների դեպքում՝ որոշակի այլըտրանքների առաջադրմանը:
Ժողովածուի հասցեատերը
այն ընթերցողն է, որը հետաքրքրվում է նոր աշխարհակարգով, նրա ծնած համամարդկային հիմնախնդիրներով,
ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետության զբաղեցրած տեղով, ունեցած դերով և զարգացման
հեռանկարով:
Երևանի «Գլաձոր» համալսարան, 2023թ.