Ողջույնի խոսք
Հարգելի՛ այցելու,
Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր»
համալսարանի Ուսանողական խորհրդի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել խորհրդի
գործունեության, իրականացվող միջոցառումների, առաջիկա ծրագրերի և նախագծերի մասին
տեղեկություն, բացի այդ կարող եք հետևել համալսարանի ուսանողական կյանքին,
տեղեկանալ ուսումնառությանն առնչվող հարցերի մասին ուսանողների կարծիքներին:
Սիրով`
Երևանի «Գլաձոր»
համալսարանի
Ուսանողական
խորհրդի նախագահ`
Անի Նաջարյան
Ուսանողական
Խորհրդի մասին
Երևանի
«Գլաձոր» համալսարանի Ուսանողական խորհուրդը
ձևավորվել է 1990թ-ին: ՈւԽ կայացմանը նպաստել և վերջինիս աշխատանքները ղեկավարել
են Նարինե Ալեքսանյանը, Գևորգ Մկրտչյանը,
Արուսյակ Սարիբեկյանը,Մամիկոն Խուրշուդյանը , Ռիմա Այդինյանը, Զարուհի Սարգսյանը, Մարինե Մկրտչյանը, Կարեն Դավիթյան:
ՈւԽ աշխատանքները նախագահում է
ԵԳՀ Ուսանողական
խորհուրդն ուսանողներին միավորող, նրանց շահերի և առաջնահերթությունների
ուսումնասիրությամբ և դրանցից բխող խնդիրների իրականացմամբ զբաղվող, քաղաքական կամ
այլ նպատակներ չհետապնդվող ընտրովի, ինքնակառավարվող մարմին է, որը գործում է իր կանոնադրության հիման վրա: Վերջինս
պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների և լրացումների` նկատի ունենալով ուսանողական
կյանքում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները:
Ուսանողական
խորհրդի նպատակն
է ապահովել
Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների
ակտիվ մասնակցությունը
ուսումնական գործընթացին և
համալսարանում կազմակերպվող
կրթական ու մշակութային միջոցառումներին:
Գործունեություն
Ուսանողական
խորհրդի գործունեությունը
բխում է վերջինիս կանոնադրությունում
ամրագրված, ուղենիշ համարվող
դրույթներից: Ուսանողական խորհուրդը
ձգտում է լավագույնս կատարել
իր առջև դրված խնդիրները,
դրանք են՝ մասնակցությունը ուսումնական
գործընթացի կազմակերպման
և ուսուցման
արդյունավետության բարձրացմանն
ուղղված ծրագրերի
մշակմանն ու իրականացմանը, ուսանողների մասնագիտական
և ստեղծագործական
ներուժի բացահայտմանը
և զարգացմանը
նպաստելը, տարբեր միջոցառումների
պլանավորումն ու իրականացումը ևն:
Հաշվի առնելով
ուսանողների` ի լրումն ուսումնառությանը,
նաև ոչ ֆորմալ
հարթակներում կրթություն
ստանալու ձգտումը,
ինչպես նաև այն, որ «Գլաձորն» իր գործունեության հիմքում
դնում է որակյալ կրթություն
ապահովելու խնդիրը,
որոշվել է`
ՈՒԽ աշխատանքները
ծրագրելիս «Կրթության մշակույթը»
համարել առանցքային:
«Կրթության
մշակույթը» ենթադրում է ուսանողների անձնային
հատկանիշների, հաղորդակցման հմտությունների, մշակութային, փիլիսոփայական
և մասնագիտական
աշխարհայացքի զարգացմանն
ուղղված գործունեության
իրականացում:
ՈւԽ-ն ակտիվ մասնակցություն է ունենում համալսարանում
որակի մշակույթի տարածմանն ու կայացմանը, ինչպես նաև կրթության որակի գնահատման, մշտադիտարկման
և այլ գործընթացներին:
Միջոցառումներ
Ծրագրեր
ՈՒԽ աշխատանքներում իրականացվում են հետևյալ ծրագրերը.
1.«Բանակցությունների ակումբ»-ում
քննարկումներ
2.Կլոր սեղան ձևաչափով քննարկումներ
3.Թեմատիկ զեկուցումների ներկայացում
4.Բանավեճային ձևաչափով քննարկումների անցկացում
5.Մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրեր
6.Ուսանողների ստեղծագործական ներուժի խթանում՝ տարբեր մրցույթների ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով
7.Ընթերցասերների ակումբի ստեղծում և գրական միջոցառումների կազմակերպում
8.Մշակութային, հասարակական գործիչների հյուրընկալում և վերջիններիս հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների կազմակերպում
9.Հայոց քաղաքակրթությանը, մշակույթին, պատմությանը վերաբերող նյութերի պատրաստում, ներկայացում և տեղադրում համացանցում: