ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԴՐԵԶԴԵՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երևանի «Գլաձոր» համալսարանի և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքված Erasmus+ KA171 շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ բակալավրիատի ուսանողների համար։
Շարժունության տևողությունը 5 ամիս է՝ 2024-2025 ուսումնական
տարվա երկրորդ կիսամյակ։
Մրցույթին
մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
·
Մասնակցության
հայտադիմումը (կցված
է)
·
Անձնագրի պատճենը
·
Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ (ակադեմիական տեղեկագիր)
·
Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ
համալսարանի կողմից հավաստող փաստաթուղթ (ըստ հյուրընկալող բուհի պահանջի B1 կամ B2 օտար լեզվի իմացության մակարդակ),
·
Մոտիվացիոն նամակ
·
Ինքնակենսագրական տվյալներ (CV):
Փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 8-ը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 11-ին։
Վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Մրցույթի մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որի մասին լրացուցիչ կտեղեկացվեն:
Թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց՝
Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի կողմից։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ
1. |
Անուն, Ազգանուն |
|
2. |
Անձնագրի սերիան և վավերականության ժամկետը |
|
3. |
Ծննդյան օր/ ամիս/ տարի |
|
4. |
Էլ. փոստ |
|
5. |
Հեռախոսահամար |
|
6. |
Մասնագիտություն, կրթական ծրագիր, կուրս |
|